Ռոդարիական օրեր, թարգմանություն «Ինչպիսի սխալներ են լինում» գրքից

ImageՓոխվեցին գլուխներով

 Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները, հարգանքով  չէին վերաբերվում քերականությանը  և  տանել չէին կարողանում քերականական վարժությունները:  Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչպիսի  վատ հետևանքների   կարող էր դա հանգեցնել…

Երեկ նրանց հանձնարարված էր  գոյականների մոտ դնել համապատասխան բայեր:

Եվ ահա նրանք գրել են .

-Կատուն ոռնում է, այծերը հաչում են,գայլը  գրում է ,մուկը մլավում է,առյուծը  բառաչում է:

Եվ հանկարծ պատուհանի մոտ հայտնվեց առյուծը և  թռավ ուղիղ  սենյակ :Նա բարկացած էր:

Այդպե՞ս  Ուրեմն, ես բառաչո՞ւմ  եմ  Բեե-ե-ե,բե-ե… հիմա ես ձեզ ցույց կտամ:

Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար: Բայց և այնպես այդ երկու սարսափելի երկվորյակների  գլուխները վնասված չէին :Եվ երբ առյուծը գլուխները հետ դրեց, Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը Մարկոյի գլխի տեղը:

 

Երբ նրանց մայրիկը վերադարձավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները դնի իրենց տեղը: Իսկ սոսինձը հիմա այնպես թանկ է:

 

Leave a comment