Ամենաթանկարժեք գնդակը

ImageԵթե դուք գոլֆ խաղի  երկրպագու եք, ապա այս գնդակը ձեզ համար է: Աշխարհում ստեղծվել է մի փխրուն և թանկարժեք գոլֆի գնդակ: Այս հրաշքը պատրաստվել է  Անգլիայում, որտեղ իսկապես գնահատում  են  գոլֆը: Անգլիացին ոչ միայն սիրում  և գնահատում է գոլֆը, այլ գիտի, թե ինչպես խաղալ: Հայտնի բրիտանական ընկերությունը` Goldstriker-ը ,որը հայտնի է ամբողջ աշխարհում,  սեղծել է այս հիասքանչ գոլֆի գնդակը: Գնդակի գինը 35,000$ է: Այն նաև այլ բանով է տարբերվում մյուս բոլոր գնդակներից. ամբողջությամբ  պատված է 18 կարատանոց սպիտակ ոսկով: Նրա քաշը 70 գ. է : Զարդարված է  ադամանդներով: Պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ այս փոքրիկ և փայլուն գնդակն ընկնի արևի տակ: Չմոռնանք նշել, որ այս գլուխգործոցը հեղինակը ձեռքով է պատրաստել:

Leave a comment